Evolution Armenia-ն կաջակցի փոքր բիզնես ունեցող կին ձեռներեցներին (լուսանկարներ, տեսանյութ)

14:32 • 30.12.23

Evolution Armenia-ի այս տարվա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի նպատակն է աջակցել փոքր բիզնես ունեցող կին ձեռներեցներին։

Evolution-ի նախաձեռնությունը նվիրված է կանանց հզորացմանը, տաղանդի գնահատմանը և դրական փոփոխություններ ստեղծելուն: Արդյունքում ընտրվել են 4 կին ձեռներեցների ստեղծած 3 բիզնեսներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Ծրագրի շրջանակներում Evolution-ի աշխատակիցները մասնակցեցին կին ձեռներեցների վարպետաց դասերին, հնարավորություն ունեցան ծանոթանալու նրանց հաջողության պատմությանը, անցած դժվարություններին ու մարտահրավերներին, ոգևորեցին և մոտիվացվեցին՝ փոխանցելով ջերմ և դրական էներգիա։

Անահիտը, ով որոշեց թողնել գիտական գործունեությունը և գտավ իր կոչումը փայտե հուշանվերներ ստեղծելու արվեստում, հիմնադրեց Փայտէնին և իր ստեղծագործությունները զարդարեց «Սերը տաք, տունը տաք» փիլիսոփայությամբ։ 

Բնութագրությունը հասանալի չէ

«Առաջին մեր արտադրանքը եղավ պանրի տախտակները, անմիջապես այդ միտքը ծագելուց հետո էջ բացեցինք սոցիալական ցանցերում, տեղադրեցինք նկարները և առաջին խմբաքանակը արագ վաճառվեց, այդպես ծնվեց ՓայտԷնին։ Մոտ երկու տարի անց սկսեցի պատրաստել տնակները, որով էլ ՓայտԷնին հայտնի դարձավ»,-պատմել է Փայտէնիի հիմնադիր Անահիտը։

Բնութագրությունը հասանալի չէ

ՎայնԳոգի հիմնադիր Գոհար Ղարիբյանը 2019 թվականին ընդամենը 20 տարեկանում մեկնարկեց իր գինեգործական ճամփորդությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Գինիների ստեղծման ոգեշնչման աղբյուր հանդիսացավ 2018 թվականին ուղևորությունս դեպի Իտալիա, որտեղ ուսումնասիրեցի գինեգործություն։ Վերադառնալուն պես սկսեցի ՎայնԳոգ գինիների փոքրիկ արտադրությունը։

Կին գինեգործները Հայաստանում դեռևս քիչ են, բայց հետաքրքրությունը նրանց նկատմամբ ավելի մեծ է, նրանց ավելի լավ են ընդունում և ավելի մեծ հետաքրքրությամբ փորձում նրանց գինիները»,-նշել է ՎայնԳոգի հիմնադիր Գոհար Ղարիբյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Լա Մադլենի հիմնադիրներ Վարդուհին ու Հասմիկը հացի փուռ ունենալու իրենց երազանքը վերածեցին քաղցր իրականության։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մի փոքրիկ գումարով ես և Վարդուհին հաղթահարելով մի շարք դժվարություններ մեկ ամսում մեր հարազատների աջակցությամբ բացեցինք մեր հրուշակարանը։ Մեր դեսերտների առանձնահատկություն այն է, որ հիմնականում օգտագործում ենք նուշի ալյուր, բարձրակարգ կարագ, յուրահատուկ շոկոլադներ։ Իսկ մեր այցեքարտը թարմ թխված մադլենն ու կանելեն են»,- պատմել է Լա Մադլենի համահիմնադիր Հասմիկ Ավետիսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հենց այս կանանց ստեղծագործություններն էլ Evolution-ը նվիրելու է իր աշխատակիցներին՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հաջողությանն աջակցող մշակույթ ձևավորելու նպատակով։

#EmpowerHER արշավը ցույց է տալիս Evolution-ի նվիրվածությունը աջակցող և հզոր միջավայր ստեղծելուն: Այս կանայք ընտրվել են ոչ միայն իրենց բիզնես հմտությունների համար, այլ նաև այն պատճառով, որ նրանց պատմություններն իսկապես ոգևորող և քաջալերող են, ինչպես Evolution-ի դեպքում է։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ