Միացյալ Նահանգները չի խրախուսում այնպիսի հարձակումներ, ինչպիսին` Ուկրաինայի ԶՈՒ-ի հարվածն է Բելգորոդին. Պետդեպարտամենտ

19:56 • 30.12.23

ԱՄՆ-ը չի խրախուսում կամ հնարավորություն տալիս Ուկրաինային Բելգորոդի հրետակոծության նման հարձակումներ իրականացնել:

«ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ամերիկյան Պետդեպարտամենտը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ մենք չենք խրախուսում և հնարավորություն չենք տալիս նման հարձակումների», - համապատասխան հարցին ի պատասխան հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինական զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը:

Կան զոհեր և վիրավորներ: