Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճում է

17:33 • 30.12.23

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 21672-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 56165-ի։

Այս մասին հայտնում են Պաղեստինի առողջապահության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 21672-ի, վիրավորվել՝ 56165-ը»: