Պուտինը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ

14:15 • 30.12.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ Սուրբ Ծննդյան և գալիք 2024 թվականի Ամանորի կապակցությամբ։

Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների մի շարք նախկին ղեկավարների, մասնավորապես ՝ Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Նիկոլա Սարկոզիին, Գերհարդ Շրյոդերին: