«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Ալեքս Ֆերգյուսոնին ծննդյան 82-ամյակի առթիվ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, սեր Ալեքս Ֆերգյուսոնին ծննդյան 82-ամյակի առթիվ։
«Մեզնից յուրաքանչյուրը սիրում է Ալեքս Ֆերգյուսոնին։ Շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ»,- նշվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղորդագրությունում։
Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտել է 2013 թվականին։ Նա «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013 թվականներին՝ 13 անգամ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 10 անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը, 5 անգամ՝ Անգլիայի գավաթը, 4 անգամ՝ Անգլիական լիգայի գավաթը, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։










