Ուռուցքաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը վերակենդանացման բաժանմունքում մահացել է․ Shamshyan.com

16:13 • 31.12.23

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ից իրենց մոտ տեղափոխված դատապարտյալը։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 15-ին։

Նա 62-ամյա Մելիք Մելիքյանն էր, ով 2021 թվականի հոկտեմբերի 12-ին դատապարտվել է ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ 4 տարի ազատազրկման։