Հանրայինով Վեհափառի Ամանորի ուղերձը չի հեռարձակվի, կայքի ծրագիր բաժնում այն բացակայում է

21:08 • 31.12.23

Հանրային հեռուստաընկերության կայքի Ամանորի երեկոյի ծրագրում բացակայում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի մասին ազդարարումը:

Մեր տեղեկություններով, Հանրային  հեռուսատաընկերությունը ցանկացել է Գարեգին Երկրորդի ուղերձը «Լուրերի» ժամանակ եթեր հեռարձակել, իսկ Մայր Աթոռը չի համաձայնվել։

Հիշեցնենք, որ սովորաբեր եթեր է հեռարձակվում Ամենայն Հայոց կաթողիկոսի, ապա երկրի ղեկավարի ուղերձները։