Սեուլն արձագանքել է Կիմ Չեն Ընի՝ միջուկային զինանոցն ընդլայնելու մասին հայտարարություններին
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունները գալիք տարում իր միջուկային և հրթիռային զինանոցն ընդլայնելու, պաշտպանությունն ուժեղացնելու և ևս երեք հետախուզական արբանյակ արձակելու պլանների մասին։
Գերատեսչությունը ևս մեկ անգամ նշել է, որ Հյուսիսային Կորեան անտեսում է իր ժողովրդի տառապանքն ու դժվարությունները։
Զինվորականները նման հայտարարությունները որակել են որպես «ժառանգական բռնապետության բնույթի» ցուցադրում, որը ձգտում է պահպանել իշխանությունը և ռեժիմը:շ
«Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ եթե Հյուսիսային Կորեան երբևէ փորձի միջուկային զենք կիրառել մեր դեմ, մենք կպատասխանենք եռառանցքային համակարգով և ԱՄՆ-Հարավային Կորեա դաշինքի ընդլայնված զսպումով։ Կիմ Չեն Ընի իշխանությունը կդիմավորի իր վերջը»,- հայտարարել են Հարավային Կորեայի ՊՆ-ում։










