Ամանորի գիշերը Նորվեգիայի ոստիկաններին զենք կտան
Ամանորի գիշերը Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցներին ժամանակավորապես զենք կտրամադրվի, քանի որ, ըստ իրավապահ մարմինների, երկրում հակասեմականության վտանգ կա։
Ասվում է Նորվեգիայի ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ Նորվեգիայում հրեական և իսրայելական կենտրոնների նկատմամբ սպառնալիքն աճել է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներն իրավունք կունենան զենք կրել մինչև հունվարի 1-ի կեսգիշերը ներառյալ։
Նորվեգիայում ոստիկանները հիմնականում զենք չեն կրում, սակայն բացառիկ դեպքերում Արդարադատության նախարարությունը հավանության է արժանացնում ժամանակավոր սպառազինումը։










