Պեսկովը հերքել է տեղեկությունները, թե Պուտինի ամանորյա ուղերձը վերաձայնագրվել է

15:54 • 31.12.23

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է հրապարակումները, թե պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը վերաձայնագրվել է։

Ավելի վաղ մի շարք Telegram ալիքներ հայտնել էին, որ Պուտինը, իբր, վերաձայնագրել է ամանորյա ուղերձը։

«Ոչ: Դա այդպես չէ: Դա ճիշտ չէ», - Ռիա Նովոստիին ասել է Պեսկովը: