Ուկրաինայի ամբողջ տարածքում ռմբակոծության ահազանգ է հայտարարվել

13:25 • 01.01.24

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել: Այս մասին են վկայում քաղաքացիների պաշտոնական ահազանգման ռեսուրսի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։

Գրանցվել է ՄիԳ-31Կ կործանիչի թռիչք Մոզդոկ օդանավակայանից (Հյուսիսային Կովկաս): Նաև բալիստիկ զենքի կիրառման սպառնալիք կա Ուկրաինայի արևելյան շրջանների համար։