Թայվանն ու Չինաստանն անպայման կվերամիավորվեն. Սի Ծինփին

11:43 • 01.01.24

Թայվանն ու Չինաստանն անպայման կվերամիավորվեն, քանի որ դա պայմանավորված է պատմական անհրաժեշտությամբ, դեկտեմբերի 31-ին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը չինացի ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում, գրում է regnum.ru-ն։

«Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող հայրենակիցները պետք է միավորվեն՝ կիսելու ազգային վերածննդի մեծ փառքը»,- ասել է նա։

NBC News-ը դեկտեմբերի 21-ին հաղորդել էր, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի գագաթնաժողովի ժամանակ այնտեղ ժամանած Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն հայտարարել էր, որ Չինաստանը ձգտելու է վերամիավորվել Թայվանի հետ: Նա ժամկետներ չէր նշել, բայց շեշտել էր, որ չի պատրաստվում ուժ կիրառել։