Ճապոնիայում այսօր ավելի քան 40 երկրաշարժ է գրանցվել. հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ

20:55 • 01.01.24

Կենտրոնական Ճապոնիայում այսօր ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր: 2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, որը պահպանվում է։ Առնվազն երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Երկրում ավելի քան 33 հազար տուն մնում է առանց էլեկտրամատակարարման, մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, հայտնում է Japan Times-ը։

Տուժած պրեֆեկտուրաներում բջջային կապի ընդհատումներ են։ Միջուկային էներգիայի վերահսկման կոմիտեի տվյալներով՝ ճապոնական միջուկային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։

Առնվազն 25 ներքին չվերթ`Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների միջև, չեղարկվել են։