Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր (լուսանկարներ)

18:34 • 01.01.24

Կենտրոնական Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմոլոգիական ծառայությունը։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ:

Հաղորդվում է, որ Ճապոնիայում երկու մարդ է զոհվել առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի պատճառով. այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել առավոտյան: Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։ 

Երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել էր ցունամիի վտանգ։

Ստորև ֆոտոշարքով ներկայացնում ենք երկրաշարժերի հետևանքները.

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.