Ճապոնիայից հետո ցունամիի վտանգ է հայտարարվել Սախալինում
Սախալինում ցունամիի վտանգ է հայտարարվել. կղզու արևմտյան ափի ափամերձ հատվածները կարող են տուժել ալիքներից, հայտնում է Սախալինի ԱԻՆ գլխավոր վարչությունը։
Սախալինի մի շարք շրջաններում նախազգուշացման համակարգը միացված է, իսկ բնակչությանը տարհանում են անվտանգ վայրեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. Երկրի Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ մինչև 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իշիկավա և Նիիգատա պրեֆեկտուրաների տարածքում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մետրի։ Տեղի բնակիչներին հորդորում են անհապաղ լքել ափամերձ տարածքը։










