Երևանում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Գարեգին Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Էրիկ Բարսեղյանի վարած Benelli մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բախման հետևանքով մոտոցիկլետից դիզվառելիքի արտահոսք է սկսվել, փրկարարները դադարեցրել են այն, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։










