ՀԱՊԿ խաղաղապահները զսպող գործոն դարձան Ղազախստանի անկարգությունների ժամանակ. Տոկաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորախումբը զսպող դեր ունեցավ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Egemen Qazaqstan»–ի հետ զրույցում:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները չեն մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չեն արձակել։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի և ժամկետից շուտ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները հարձակվել են ոստիկանների և զինվորականների վրա։
Տոկաևը հայտարարել էր, հեղաշրջման փորձի մասին և դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ Հունվարի 7-ին իրավիճակը կայունացել էր, հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվեց արտակարգ դրությունը։ Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 238 մարդ, ավելի քան 4,5 հազարը վիրավորվել է։










