Գազայում զոհերի թիվը գերազանցել է 22,3 հազարը

14:56 • 03.01.24

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 22,3 հազարը, տուժել է ավելի քան 57,2 հազար մարդ։

Տեղեկությունը հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7–ից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 22 313 մարդ, որից 128-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: