«Ոչի՞նչ, որ սենց կոշիկներով ներս գամ»․ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ, ծանոթացել Վարդաբլուրում կառուցված նոր մարզադահլիճի պայմաններին (տեսանյութ)
Փաշինյանը տարվա առաջին աշխատանքային օրն այցելել է Լոռու մարզ:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին:
Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ:
Շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ:
Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»,- գրել է Փաշինյանը:










