248 ռուս զինվոր է վերադարձվել է ուկրաինական գերությունից

20:24 • 03.01.24

ԱՄԷ-ի միջնորդության շնորհիվ ուկրաինական գերությունից վերադարձվել է 248 ռուս զինվոր, հայտնում է ՊՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հունվարի 3-ին բարդ բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 248 ռուս զինվորական։

Գերությունից վերադարձը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների հումանիտար միջնորդության շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։