Հրաձգություն՝ ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում

20:32 • 04.01.24

ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է ABC News-ը։

«Առնվազն մեկ մարդ զոհվել է, և երկուսը հնարավոր է վիրավորվել են Փերրի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով»,- հայտնել է հեռուստաալիքը:

Հրաձգությունը տեղի է ունեցել նոր կիսամյակի առաջին օրը։ Այդ դպրոց է հաճախում ավելի քան 1,7 հազար մարդ։