Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով «Հեզբոլլահ»-ի 4 անդամ է զոհվել

11:51 • 04.01.24

Շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության չորս անդամ է զոհվել Լիբանանի հարավային Էն-Նակուրա քաղաքում իսրայելական վերջին հարվածների հետևանքով:

Այս մասին հայտնում են է լիբանանյան լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրությունների՝ բոլոր զոհվածները «Հեզբոլլահ»-ի անդամներ էին, որոնցից մեկը՝ երկրի հարավային մասի բարձրաստիճան պաշտոնյա:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի կողմից գնդակոծություններ են իրականացվել Իսրայելի տարածքի վրա։ Բացի այդ, ԻՊԲ-ն Telegram-ի իր ալիքում հաղորդում է, որ հարվածել է «ահաբեկիչների ջոկատին, որը նույնականացվել էր Լիբանանի Յարունի շրջանում»:

«ԻՊԲ-ն նաև հարվածներ է հասցրել հսկողության միջոցներին, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչները», - հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: