Երևանում բախվել են Kia-ն ու Hyundai-ն, Kia-ն հայտնվել է մայթին

16:26 • 04.01.24

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Հայտնում է Shamshyan.com-ը։

2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրին տեղադրված երկաթե ճաղավանդակին և մասամբ հայտնվել մայթին։