Քաշաթաղում (Լաչին) վթարի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող զոհվել է, 9-ը վիրավոր է

18:03 • 04.01.24

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) վթարի է ենթարկվել ադրբեջանական ռազմական մեքենա, երկու զինծառայող զոհվել է։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ մահացածներն ադրբեջանական բանակի զինծառայողներ Իսմայլով Հասանն ու Ախունդով Սահավաթն են:

Վթարի հետևանքով ևս 9 զինծառայող էլ վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։