Իսրայելը Գազայում կստեղծի իր սեփական վարչակազմը. Պաղեստինի վարչապետ

19:35 • 04.01.24

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն կարծում է, որ Իսրայելը պատրաստվում է Գազայում ստեղծել իր քաղաքացիական վարչակազմը, որը կգործի Իսրայելի պաշտպանության ուժերի  ներքո։

Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Չեմ կարծում, որ Իսրայելը պատրաստվում է շուտով հեռանալ Գազայից: Կարծում եմ, որ Իսրայելը պատրաստվում է ստեղծել իր քաղաքացիական վարչակազմը, որը կգործի իսրայելական բանակի ներքո»,- ասել է Շտայեն: