Գիտաշխատողներ կան, ում գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի մի դրվագ. Փաշինյան (տեսանյութ)

11:30 • 04.01.24

Հունվարի 1-ից, արդեն երրորդ անգամ անընդմեջ, Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացավ, ընդ որում պրոցեսը դեռ չի ավարտվել:

Այս մասին հունվարի 4-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում ունենք մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացումներ: Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարերը:

Ինչու ենք մենք պայման դրել, որ եթե դու  դոկտոր ես, միշտ չէ, որ դոկտորի համար գիտական աստիճան են ունենում: Լավ օրից չէ, որ այդպես է արվել, որովհետև մենք ունենք գիտական աշխատողներ, որոնց գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում  «Հաջողության ջենտլմենները ֆիլմի մի դրվագ, երբ ասում է՝ «Ես էլ մի ընկեր ունեմ եռամյա կրթության, ինքն էլ  է դոցենտ, 10 ռուբլին կես ժամվա ընթացքում այնպես կնկարի, որ բոլորդ կզարմանաք»: Առվազն հանրությանը մի քանի դեպքեր են հայտնի, երբ ինչ-որ գիտական  աստիճաններ են տրվել»,- ասաց Փաշինյանը: