ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

21:02 • 04.01.24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։

Ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

«Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում (ԻԻՀ) ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել  Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը