«Ըհն, այ սա ուրիշ, շատ լավա». Փաշինյանը Արաքս համայնքում էր

15:52 • 06.01.24

Նախօրեին այցելել եմ նաեւ Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում, և կից տեղադրել տեսանյութ:

«Ծրագրի ընդհանուր արժեքը 55.3 մլն դրամ է: Այն իրականացվել է Հայաստանի կառավարության, Արաքսի համայնքապետարանի և GIZ համագործակցությամբ:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նաեւ համայնքապետարանի շենքը»,- գրել է նա: