Ճապոնիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

14:30 • 07.01.24

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան կիրակի՝ հունվարի 7-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։

Ինչպես նշել է Ճապոնիայի ԱԳՆ-ն, սա Կամիկավայի առաջին այցն է Ուկրաինա՝ սեպտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո։

Յոկո Կամիկավան բանակցություններ կվարի ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Ակնկալվում է, որ Ճապոնիայի արտգործնախարարը կկրկնի, որ Ճապոնիայի աջակցությունն Ուկրաինային մնում է անփոփոխ։

Փետրվարի 19-ին Տոկիոյում նախատեսվում է կոնֆերանս՝ Ուկրաինայի թեմայով: