ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելին, որպեսզի վերջինս համաձայնի Գազայում կրակի դադարեցմանը. Հորդանանի միապետ

15:08 • 07.01.24

Հորդանանի թագավոր Աբդալլահն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին նախազգուշացրել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական արշավի շարունակման «աղետալի հետևանքների» մասին, ասվում է պալատի հայտարարության մեջ։

Միապետը նաև ասել է Բլինքենին, որ Վաշինգտոնը մեծ դերակատարում ունի Իսրայելի վրա ճնշում գործադրելու հարցում, որպեսզիԹել Ավիվը համաձայնի Գազայում կրակի անհապաղ դադարեցմանը, գրում է timesofisrael.com-ը: