Թուրքիայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

21:27 • 07.01.24

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 26 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Վթարի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնում է Demıroren գործակալությունը (DHA):

«Անկարայում անձրևի պատճառով սայթաքուն ճանապարհին վթար է տեղի ունեցել 26 ավտոմեքենայի մասնակցությամբ: Վթարը տեղի է ունեցել երեկոյան ժամերին», - հաղորդում է հրատարակությունը: