Հայաստանը Կոստա Ռիկայում պատվավոր հյուպատոսություն է բացում, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը

22:26 • 08.01.24

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այս մասին տեղեկանում ենք Մեքսիկայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս»,- ասված է հաղորդագրության մեջ։