Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Ինչպես նշված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:19-ին (երևանյան ժամանակով՝ 17։19-ին)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պույտուրգեի շրջանում, օջախը՝ 9,6 կմ խորության վրա։










