Սաուդյան Արաբիայի գահաժառանգը վրանի տակ ընդունել է ԱՄՆ պաշտոնյաների և սենատորների (լուսանկարներ)

10:27 • 08.01.24

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ձմեռային ճամբարում՝ վրանի տակ, ընդունել է ԱՄՆ մի շարք պաշտոնյաների և կոնգրեսականների, գրում է arabnews.com-ը:

Թագաժառանգը հանդիպել է Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մարկ Ուորների, սենատորներ Անգուս Քինգի, Ջոն Քորնինի, Քիրսթեն Գիլիբրանդի, Ջոն Օսոֆի և Մարկ Քելիի հետ:
Ընդունելության ընթացքում քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերություններն ու համագործակցության ասպեկտները, քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ընդունելությանը ներկա է եղել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան արքայադուստր Ռիմա բինթ Բանդարը՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների ու նախարարների հետ միասին։ Ներկա էր նաև Թագավորությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Ռաթնին։

Saudi Crown Prince Mohammed bin Salman received US senators at the winter camp in AlUla. (SPA)Saudi Crown Prince Receives US Senators, Intelligence Committee Chairman |  Sada Elbalad