Սիրիայում ամերիկյան բազայի ուղղությամբ 30 հրթիռ է արձակվել

12:58 • 08.01.24

Սիրիայի արևելքում գտնվող Ալ Օմար նավթային հանքավայրում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծության է ենթարկվել։

Ինչպես նշում է mehrnews.com-ը, հարվածը հասցվել է ի պատասխան ԱՄՆ-ի ագրեսիայի, որը թիրախավորել էր բեռնատարը Ալ Քաիմ ալ Բուկամալ սահմանային անցակետում:

Այս ագրեսիային պատասխանը եղել է 30 հրթիռով, որոնցով իրականացվել են ուղիղ հարվածներ, հավելում է Almayadeen-ը: