ՀԱՄԱՍ-ը Գազայում օգտագործում է հյուսիսկորեական զենք. Հարավային Կորեայի հետախուզություն

14:02 • 08.01.24

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը երկուշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն օգտագործում է Հյուսիսային Կորեայի արտադրության զենքեր՝ Գազայում Իսրայելի դեմ պայքարելու համար, ասվում է հարավկորեական Yonhap թերթի հրապարակման մեջ:

Սակայն Փհենյանը հերքում է իր մասնակցությունը իսրայելցիների վրա հարձակումներին:

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայությունը հաստատել է ԱՄՆ պետական միջազգային հեռարձակողի («Ամերիկայի ձայնը») հրապարակումը, որում ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործված F-7 նռնականետի վրա կա կորեերեն գրություն: