Արայիկ Հարությունյանը՝ փարաջանովյան «Ջոկոնդայի» մոտիվներով` AI-ի միջոցով
Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի հոբելյանական 100-ամյա տարելիցի կապակցությամբ Կինոյի տան հարակից հատվածում տեղադրվել է նրա՝ Սերգեյ Փարաջանովի արձանը:
Միջոցառմանը ներկա էր նաև Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ցուցադրվեցին ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, նաև արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։
Այս տարբերակով արհեստական բանականության միջոցով փարաջանովյան դրվագների մոտիվներով իրականացվում է սեփական երկխոսությունը արհեստական բանականության հետ՝ ներկայացնելով տարբեր կերպափոխումներ։
Արայիկ Հարությունյանն առաջարկեց արհեստական բանականության միջոցով իր նկարով ստանալ «Ջոկոնդա. կերպափոխումներ»-ը։










