Ադրբեջանում նախագահի թեկնածուները կկարողանան քարոզչություն անել օկուպացված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում

13:18 • 09.01.24

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուները կկարողանան նախընտրական քարոզչություն անել օկուպացված  Արցախի տարածքներում: Այս մասին հայտնի է դարձել տեղի լրատվամիջոցներից։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի համար տեղեր է հատկացրել օկուպացված Կովսականում, Շուշիում, Բերձորում և Աղավնոյում:

Հայտնի է Ադրբեջանի իշխանություններն օկուպացված տարածքներում ընտրական հանձնաժողովներ են ձևավորել և 26 ընտրատեղամաս ստեղծել. այնտեղ քվերակելու է մոտ 23 հազար ընտրող։