Վաղարշապատ-Երևան ճանապարհին Chevrolet-ում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հունվարի 9-ին, ավտոմեքենայում հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին՝ Մանուշյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Զվարթնոց թաղամասում, ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի տեղեկություններով տուժածներ չկան:










