Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին, վարորդը ձերբակալվել է
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ Վաշինգտոնում ավտոմեքենան բախվել է Սպիտակ տան ցանկապատին, վարորդը ձերբակալվել է։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը, անվտանգության ուժերը փակել են վթարի վայրին ամենամոտ գտնվող փողոցի եզրային անցումը։
Նախագահ Ջո Բայդենն այդ պահին նստավայրում չի եղել։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ վարորդի նստատեղին ծրար է եղել, որի բովանդակությունն այժմ հետաքննում են գաղտնի ծառայությունները։
Մոխրագույն ամենագնացը, որը բախվել է ցանկապատին, դեռևս կանգնած է անցակետում։










