Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը 1 տարով հետաձգել է Արտեմիս 2 և Արտեմիս 3 լուսնային առաքելությունների արձակումը

23:19 • 09.01.24

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) մեկ տարով հետաձգել է Artemis II և Artemis III լուսնային առաքելությունների մեկնարկը։ Այս մասին առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կառավարման տնօրեն Բիլ Նելսոնը։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և մենք ցանկանում ենք Artemis-ի թիմերին ավելի շատ ժամանակ տալ՝ հաղթահարելու վաղ զարգացման, գործառնությունների և ինտեգրման հետ կապված մարտահրավերները»,-ասաց Նելսոնը:

Արտեմիս II-ի մեկնարկն այժմ նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին, իսկ Արտեմիս III-ը՝ 2026 թվականի սեպտեմբերին, ասել է նա։