Միշել Օբաման խոստովանել է, որ 2024-ի ընտրությունների հավանական արդյունքներն իրեն այնքան են վախեցնում, որ գիշերները չի կարողանում քնել

14:24 • 09.01.24

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ 2024-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական արդյունքներն իրեն այնքան են վախեցնում, որ գիշերները չի կարողանում քնել:

60-ամյա տիկին Օբաման այս մասին պատմել է On Purpose փոդքասթի ժամանակ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, թեև նա որևէ անգամ չի հիշատակել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի անունը, սակայն շեշտել է, որ իրեն շատ է վախեցնում այն հանգամանքը, որ ամերիկացիները ժողովրդավարությանը վերաբերվում են ինչպես սովորականմի բանի:

«Ի՞նչ է լինելու այս հաջորդ ընտրություններում։ Ես սարսափում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, քանի որ մեր առաջնորդները կարևոր են»,- ասել է Օբաման:

Նախկին առաջին տիկինը նաև պատմել է, որ իրեն վախեցնում են չափազանց շատ տարածաշրջաններում պատերազմները, արհեստական բանականությունը, կլիմայի փոփոխությունը և այն մարդիկ, որոնք չափազանց շատ ժամանակ են ծախսում հեռախոսների վրա:

«Այս ամենը գիշերն ինձ արթուն է պահում»,- ասել է Օբաման: