Վաշինգտոնում Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա կրակոցներ են հնչել
Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննում է Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա տեղի ունեցած հրաձգության միջադեպը, որը հանգեցրել է մահվան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի ոստիկանությունից։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ: Ոստիկանությունը արտակարգ դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 5-ին (Երևանի ժամանակով 14։00-ին)։
«Այնտեղ անգիտակից վիճակում չափահաս տղամարդ է եղել, որը չի շնչում, սա սպանության դեպք է»,- ասել է գործակալության զրուցակիցը։










