Տեխասի հյուրանոցներից մեկում պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել (տեսանյութ)

09:11 • 09.01.24

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորտ քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքում 21 մարդ է տուժել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ տեղի ոստիկանությանը հղումով։

«Վերջին հաղորդագրության մեջ նշվում է 21 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, չորսը ծանր վիրավորում են ստացել։ Տուժածներց 14-ը տեղափոխվել են տեղի հիվանդանոց, մեկն ինքնուրույն է հասել հիվանդանոց»,- գործակալության հետ զրույցում ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները գազի հոտ են զգացել և կանչել նաև տեղի գազի օպերատորի ներկայացուցիչներին։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։