ՊՆ-ից չեն հերքում Վարդենիսում սպայի սպանության մասին լուրը

11:23 • 09.01.24

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Վարդենիսի դիրքերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն այսօր կրակել է նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա։

Tert.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը  չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել։

Նա նաև հայտնեց, որ  դեպքի վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։