Երևանի քաղաքապետարանին մատակարարվող 30 նոր ավտոբուսն այս պահին Փոթիի նավահանգիստ են տեղափոխվում (տեսանյութ)

19:19 • 09.01.24

Երևանի քաղաքապետարանին մատակարարվող 30 նոր ավտոբուսն այս պահին Փոթիի նավահանգիստ են տեղափոխվում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ չինական կողմի հետ պայմանավորվածությունների արդյունքում, առանց հավելավճարի 2024-ի հունվարի վերջին Երևան կներկրվի ևս 30 Ժոնգտոնգ ավտոբուս: