Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

22:16 • 09.01.24

Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին:

Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից և գործընթացը լինելու է շարունակական»: