Կարմիր գծերի վճարման համար մի քանի տարբերակ կա, մնացած խնդիրները կլուծվեն. քաղաքապետարան

23:00 • 09.01.24

Երևանում կարմիր գծերում կայանելու համար վճարել ցանկացող քաղաքացիները հունվարի 1-ից մտցված փոփոխություններից հետո հաճախ խնդիրների առաջ են կանգնում։

Ներկայում, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վճարում կատարել կարմիր գծերում կայանման համար, սոցցանցերում ահազանգում են` վճարումները չեն կատարվում մի շարք հավելվածների միջոցով։ Նշվում է նաև, որ sms հաղորդագրությունները հաճախ չեն ուղարկվում կամ պատասխան նամակներ չեն ստացվում, որպեսզի հասկանան` վճարում եղել է, թե ոչ։

Դեպքեր են լինում, երբ 1 ժամվա վճարումը մի քանի փորձից հետո կատարվել է, բայց պատասխան հաղորդագրությունը եկել է բովանդակությամբ, թե մինչև 2025 թվականի հունվարի 1-ը վճարումը կատարված է։

Պարզելու համար, թե ինչ տեխնիկական խնդիրներ են և ինչ պետք է անեն քաղաքացիները` Sputnik Արմենիան զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։