Արաբկիրում շարունակվում են տարիներ առաջ զավթված համայնքային հողատարածքների բացազատումները (տեսանյութ)

22:49 • 10.01.24

Արաբկիրում շարունակվում են տարիներ առաջ զավթված համայնքային հողատարածքների բացազատումները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:

«Արաբկիրում շարունակվում են տարիներ առաջ զավթված համայնքային հողատարածքների բացազատումները:

Այսօր աշխատանքներ են տարվել Քանաքեռ ՀԷԿ բանավանում: Բացազատվել է 1200 քմ համայնքային հողատարածք»,- գրել է Ազատյանը: