Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են Mazda-ն ու Infiniti-ն
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհին՝ Վայքի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Mazda մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:










